Վաղարշակ Հակոբյանն ազատվել է ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդականի պաշտոնից
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի սխալ կիրառման արդյունքում սփյուռքի նախարարի խորհրդական նշանակված Վաղարշակ Հակոբյանն ազատվել է խորհրդականի պաշտոնից և նշանակվել սփյուռքի նախարարի օգնական: Սփյուռքի նախարարությունն ափսոսանք է հայտնում տեղի ունեցած շփոթմունքի համար և հայցում է քաղաքացիների ներողամտությունը։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    