Բաժիններ՝

Պուտինն ուժային կառույցների 6 գեներալի ազատել է աշխատանքից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուժային կառույցների 6 գեներալի թոշակի է ուղարկել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, համապատասխան հրամանագրերը հրապարակվել են իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:

Պաշտոնից ազատվել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Վլադիմիր Ստեփանովը, նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Ալեքսանդր Չուպրիյանը: Վլադիմիր Պուտինն աշխատանքից ազատել է նաև Ղրիմի հարցերով ներքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Աբիսովին, Կեմերովոյի ԱԻՆ ծառայության ղեկավար Ալեքսանդր Մամոնտովին, Քննչական կոմիտեի կադրերի բաժնի ղեկավար Վիկտոր Դոլժենկոյին:

Պաշտոններից ազատվել են նաև Ղրիմի ԱԻ ղեկավար Սերգեյ Շախովը, ինչպես նաև ՌԴ ներքին գործերի նախարարության ֆինանսատնտեսական քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Նադեժդա Ռոմաշովան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս