«Կարմիր բերետավորների գործողություններին կտրվի իրավական գնահատական». ՀՀ ոստիկանապետ
«Ոստիկանը եթե տեսնում է իրավախախտման դեպք է տեղի ունենում, կամ հանցագործություն, պարտադիր չէ, որ իրեն վերևից որևէ մեկն ուղղորդի։ Ինչ վերաբերում է կարմիր բերետավորների գործողություններին՝ յուրաքանչյուր գործողությանը տրվում է, կտրվի իրավական գնահատական»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ պատասխանելով հարցին, թե քաղաքացիների մեքենաները կոտրող կարմիր բերետավորները պատասխանատվության ենթարկվելո՞ւ են։
Հարցին՝ արդյոք կարմիր բերետավորներին հրահա՞նգ է եղել, Վ.Օսիպյանը պատասխանեց, որ յուրաքանչյուր դեպք պետք է խորացված ուսումնասիրվի, տրվի իրավական գնահատական. «Միգուցե դրա անհրաժեշտությունը կա՞ր, ինչ-որ հանցագործություն էր տեղի ունենում։ Դրա համար յուրաքանչյուր դեպք պետք է առանձին ուսումնասիրվի»։