Բաժիններ՝

Զիդանի հեռանալուց հետո Բեյլը կվերանայի իր պլանները

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը կարող է շարունակել հանդես գալ ակուբում գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հրաժարականից հետո:

Ֆուտբոլիստը, ով դուբլ հեղինակեց Չեմպիոնների լիգայի եզրափակչում, խաղից հետո նշել էր, որ կարող է փոխել ակումբային գրանցումը:

Հիմա արդեն Բեյլին ամեն ինչ դուր է գալիս մադրիդյան ակումբում: Հիմա նա կարող է լուծել մեկնարկային կազմում հայտնվելու խնդիրը: Ըստ իսպանական մամուլի՝ նոր մարզչի գալուց հետո Բեյլը կկայացնի վերջնական որոշում:

Նշենք, որ ավելի վաղ Զիդանը նշել էր, որ անհանգստացած է Բեյլի ապագայով, քանի որ, եթե նա լքի թիմը, դա կլինի խաղընկերների հետ ունեցած կոնֆլիկտների պատճառով: Իսկ մամուլը գրում էր, որ Բեյլը կոնֆլիկտ ունի հենց Զիդանի հետ:

Մամուլում ենթադրում են, որ մոտ ժամանակներում Բեյլը ևս կհայտարարի թիմից հեռանալու մասին, և գուցե Զիդանն ու Բեյլը հայտնվեն նույն թիմում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս