Բաժիններ՝

ԱԱԾ պետը՝ կատարած բացահայտումների, Վարդան Հարությունյանին հարցաքննության հրավիրելու մասին

«Պատկերացնում եք, չէ՞, ինչքան բաներ կարող են հայտարարել մարդիկ, որոնք այսքան տարիներ փորձել են ապօրինի գործել»,- այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրոււյցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ մեկնաբանելով տեսակետը, որ ԱԱԾ-ի կատարածը բացահայտում չէ, հայտարարել են մի բան, որի մասին տարիներ շարունակ հայտնի է եղել:

Ըստ նրա՝ 350 անձը, որի մասին հայտարարվել էր, այդքան չէ, այլ 460 և ավելի են, նրանք ևս պետք է հրավիրվեն.

«Այն 11 կազմակերպությունները, որոնք ևս պետք է հրավիրվեն, դրանց մասով թիվը կհասնի, կարծում եմ, 1000-ի կամ ավելի»:

Հարցին՝ արդյոք ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին հարցաքննելու անհրաժեշտություն կա՞, Ա.Վանեցյանը պատասխանեց. «Քննության ընթացքը ցույց կտա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս