Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը Օսիպյանին ու Դավիթ Տոնոյանին հորդորեց բանակից խուսափած երիտասարդների համար խնդիրներ չառաջացնել

Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիոկլ Փաշինյանը հիշեցրեց, որ ինքն ուղերձով դիմել էր արտերկում գտնվող զորակոչիկներին, որ վերադառնան Հայաստան և մեկնեն ժամկետային զինծառայության:

Նա նշեց, որ չգիտի՝ այդ առումով ինչ ակտիվություն կլինի, բայց հորդորեց օդանավակայանում կամավոր վերադարձածներին և զորակոչվելու պատրաստակամություն հայտնածներին պատշաճ ձևակերպումներ կատարեն և նրանց համար խնդիրներ չառաջացնեն:

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշեց, որ այդ երիտասարդները հետախուզման մեջ են գտնվում, և պետք է նրանց գալուն պես միանգամից հանվի հետախուզումը:

«Մեր հետախուզվողների մոտ 80% և ավելին ժամկետային զինծառայության մեջ գտնվողներն են»,- նկատեց Ն.Փաշինյանը` հավելելով, որ եթե մարդը գա և ցանկություն հայտնի ծառայելու, դա արձանագրվում է ու նա կատարում է իր պարտավորությունը, բայց եթե չկատարի, որոշակի ընթացակարգեր կդրվեն:

Վարչապետի խոսքով` մտահոգություն կա, որ մարդիկ կան, որ լավ կրթություն են ստացել արտերկրում և բարձր հմտություններ ունեն, ու պետք է նրանց հմտություններն օգտագործել ռազմական գործի մեջ:

Այդ կապակցությամբ վարչապետը հանձնարարական տվեց պաշտպանության նախարար Տոնոյանին, որ հրամաններով կարգավորումներ լինեն:

«Այսինքն` մասնագիտական հմտություններ ունեցողները կարող են վերադառնալ վստահ, որ իրենց հմտությունները կծառայեն ԶՈՒ հետագա զագացմանը»,- ասաց Ն.Փաշինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս