Բաժիններ՝

«Ես բարոյական իրավունք չունեմ կասկածելու մեր իրավապահ մարմինների անաչառությանը». Կամո Արեյան

Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հրաժարվեց գնահատական տալ «թավշյա» հեղափոխության օրերին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից խուլիգանության դեպքերի վերաբերյալ` նշելով, որ այդ գնահատականն իրավական մարմինների տիրույթում է:

«Նախաքնությունը կիրականացնի և կգնահատի հանցանքի որակավորումը: Ես չեմ կարող ինձ թույլ տալ իրավապահ մարմնի փոխարեն տալ գնահատական,- ասաց Կ.Արեյանը,- Ես բարոյական իրավունք չունեմ կասկածելու մեր իրավապահ մարմինների անաչառությանը»:

Ըստ նրա` քաղաքապետարանի ղեկավարությունը ոչ մեկին չի հրահանգել ցույցը ցրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս