Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը` ԱՄՆ-ի կողմից F-35-ների վաճառքի կասեցման վերաբերյալ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է ամերիկյան նոր սերնդի «F35» ինքնաթիռների շուրջ ստեղծված իրավիճակին։ Թուրքիան պատրաստվում էր գնել դրանք ԱՄՆ-ից, սակայն Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը կասեցրել էր ինքնաթիռների վաճառքը Թուրքիային: Պատճառը երկկողմանի լարված հարաբերություններն են։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, շեշտելով, որ ինքը որևէ մտահոգություն չունի հարցի վերաբերյալ, ասել է. «Ինքնաթիռների համար գումարը վճարված է։ ԱՄՆ-ի հետ ձեռքբերված համաձայնությունը իր մեջ ներառում էր նաև այդ ինքնաթիռների արտադրությունը Թուրքիայում։ Սա այնպիսի համաձայնություն չէ, որտեղ կարող ես ասել. «Ես հոգնել եմ և այլևս չեմ խաղում»։ Իրավական պարտավորություններ կան։ Մենք ՆԱՏՕ-ի անդամ ենք, ընդ որում` կարևոր անդամ և ցանկանում ենք մեր բոլոր դաշնակիցների հետ իրականացնել առքուվաճառքի գործարքներ։ Մեր դաշնակիցները իրենց հաճույքի համար չպետք է խոչընդոտներ ստեղծեն»:
Չավուշօղլուն ավելացրել է, որ, այնուամենայնիվ, եթե մի երկրի պահանջը ինչ-որ երկիր չի բավարարում, ապա առաջինը իր պահանջները բավարարելու համար կգտնի այլընտրանք:
Հիշեցնենք, որ օրերս թուրքական մամուլում լուրեր տարածվեցին, թե Թուրքիան «F-35»-ների փոխարեն կարող է գնել ռուսական «SU-57» ռազմական ինքնաթիռները