«Իմ մանկության ընկերն է». Էրեբունու թաղապետը՝ ցուցարարին հարվածած «Պիստ Արմենի» մասին
Էրեբունու թաղապետ Դավիթ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատել է լուրերը, որ ցուցարարին հարվածած Արմեն Իսրայելյանին՝ «Պիստ Արմենին», ճանաչում է։
«Իմ մանկության ընկերն է, բայց նա որևէ բռնության գործողությունների չի մասնակցել, եթե մասնակցել է, պատասխան կտա: Ինքը լրիվ օրինաչափ իրա կյանքով ապրում ա»,- ասաց Դավիթ Գրիգորյանը՝ հավելելով, որ ինքը որևէ արտոնություն չի տվել Արմեն Իսրայելյանին։