Մեկնարկեց Երևանի ավագանու նիստը. Տարոն Մարգարյանը ներկայացրեց ավագանու նոր անդամներին. ուղիղ

Երևանի քաղաքապետարանում մայիսի 30-ին մեկնարկել է ավագանու հերթական նիստը. քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է ավագանու «Ելք» խմբակցության նոր անդամներին:

«Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու անդամներ Էդուարդ Աղաջանյանի, Տիգրան Ավինյանի, Արայիկ Հարությունյանի և Ալեն Սիմոնյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին համապատասխան արձանագրությունները, ավագանու անդամների մանդատները տրվում են համապատասխանաբար «Ելք» կուսակցություների դաշինքի ընտրական հաջորդ թեկնածուներ Վիկտոր Ենգիբարյանին, Նելլի Ղարդյանին, Ռուբեն Ռուբինյանին և Նարա Հովհաննիսյանին»,- ասաց քաղաքապետը՝ ավագանու նոր անդամներին մաղթելով բեղմնավոր գործունեություն:

«Ավագանու մեր նախկին անդամներին շնորհավորում ենք նոր պաշտոններ ստանալու կապակցությամբ և շնորհակալություն հայտնում նախորդ մեկ տարվա աշխատանքի համար»,- նշեց քաղաքապետը:

Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 4-րդ նիստի օրակարգում ընդգրկված է հինգ հարց:

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունից Էդուարդ Աղաջանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար, նրա փոխարեն ավագանու անդամ է դարձել «Ելք»-ի ցուցակի հաջորդ անդամ Վիկտոր Ենգիբարյանը:

ՀՀ փոխվարչապետ նշանակված Տիգրան Ավինյանի փոխարեն «Ելք» խմբակցության անդամ է դարձել «Ելք»-ի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Նելլի Ղարդյանը, իսկ ԿԳ նախարար նշանակված Արայիկ Հարությունյանին փոխարինել է ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Ռուբեն Ռուբինյանը: ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը ստացած Ալեն Սիմոնյանին էլ ավագանիում կփոխարինի Նարա Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031