Բաժիններ՝

Best for Britain-ը հունիսի 8-ից Brexit-ի շուրջը նոր հանրաքվեի արշավ է սկսելու Մեծ Բրիտանիայում

Մեծ Բրիտանիայում Best for Britain շարժումից եվրաինտեգրացման կողմնակիցները հունիսի 8-ին արշավ են սկսում տարվա ընացքում Եվրամիությունից երկրի դուրս գալու շուրջը երկրորդ հանրաքվեի անցկացման համար: Այս մասին, ինչպես մայիսի 30-ին հայտնել է The Independent թերթը, հայտարարել է ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը:

«Brexit-ը չափազանց կործանարար գործընթաց է, որը վնասակար է երկու կողմերի համար,- կարծում է Սորոսը:- (Բրյուսելի հետ Լոնդոնի) ապահարզանը երկարատեւ կլինի: Այն կշարունակվի առնվազն հինգ տարի, իսկ այդ ժամկետը մի ամբողջ հավերժություն է քաղաքականության մեջ, հատկապես այնպիսի հեղափոխական ժամանակներում, ինչպես այժմ»: «Վերջին հաշվով բրիտանացիներին հարկ կլինի որոշել, թե իրենք ինչ են ցանկանում:

Եվ ավելի լավ կլինի, եթե նրանք դա անեն հնարավորինս արագ,- շարունակել է Սորոսը:- Դա է Best for Britain շարժման նպատակը, որին ես հավանություն եմ տալիս»: Ավելի վաղ ամերիկացի ֆինանսիստն այդ կազմակերպությանը, որը փորձում էր Brexit-ը ձախողել բողոքի ակցիաների եւ համազգային գովազդային արշավի միջոցով, ուղարկել է ընդհանուր առմամբ 500 հազար ֆունտ ստեռլինգ (գրեթե 700 հազար դոլար), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս