«Անկարան կործանիչներ կգնի այլ երկրից, եթե ԱՄՆ-ը F-35 չմատկարարի իրեն». Չավուշօղլու
Թուրքիան կործանիչներ ձեռք կբերի այլ պետությունից, եթե ԱՄՆ-ը հրաժարվի F-35 մատակարարել հանրապետությանը:
Այդ մասին, ինչպես մայիսի 30-ին հայտնել է NTV հեռուստաալիքը, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն: «Եթե ինքնաթիռները մեզ չհանձնվեն, ապա մենք կործանիչների մեր պահանջմունքը կբավարարենք այլ տեղում»,- ասել է նախարարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: