Երևանից կանոնավոր չվերթներ կիրականացվեն Սուրգուտ և Օդեսա
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից երկու ավիաընկերություն ստացել է թույլտվություն Սուրգուտ-Երևան-Սուրգուտ և Օդեսա-Երևան-Օդեսա երթուղիներով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:
Ռուսական Utair ավիաընկերությունը Սուրգուտ-Երևան-Սուրգուտ երթուղով չվերթները կիրականացնի հունիսի 14-ից, շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի:
Օդեսա-Երևան-Օդեսա երթուղով չվերթների մեկնարկը կտրվի հուլիսի 07-ին: Թռիչքները կիրականացվեն ուկրաինական Ukraine International Airlines ավիաընկերության կողմից յուրաքանչյուր շաբաթ օր: