Արմեն Սարգսյանը պաշտոնից ազատել է ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Կարապետ Դավթյանն ազատվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի.

Կարապետ ԴԱՎԹՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031