Սիրիական բանակը հսկողության տակ կվերցնի Իսրայելի հետ սահմանը
Իսրայելի իշխանությունները չեն խոչընդոտի սիրիական զորքի տեղաբաշխմանը Իսրայելի հետ սահմանին: Այդ մասին մայիսի 29-ին հայտնել է Jerusalem Post իսրայելական թերթի ինտերնետ-պորտալը:
«Դիվանագիտական բանակցություններից հետո Իսրայելը եւ Ռուսաստանը եկել են փոխհամաձայնության, որ սիրիական բանակը վերստին հսկողության տակ կվերցնի Սիրիայի հարավը՝ մինչեւ Իսրայելի հետ սահմանը»,-ասված է թերթի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դրա հետ մեկտեղ «երկու կողմերը փոխըմբռնման են եկել այն բանի շուրջ, որ իրանական զորամասերը չպետք է տեղաբաշխվեն Իսրայելի հյուսիսային սահմանի մերձակայքում»: «Իրանին եւ «Հըզբոլլահ»-ին, սակայն, թույլ չի տրվի մասնակցել Հարավային Սիրիայի նկատմամբ հսկողությանը»,-նշվումէ փաստաթղթում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: