Ոչ ոք չի ուզում Դոնարումայի համար վճարել 70 մլն եվրո
«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կարող է մնալ ակումբում, քանի որ ոչ ոք չի կարող բավարարել «Միլանի» ֆինանսական պահանջը:
Ավելի վաղ «Միլանի» գործադիր տնօրեն Մարկո Ֆասոնեն թույլ էր տվել ակումբին վաճառել Ջանլուիջի Դոնարումային, եթե ստանա համապատասխան առաջարկ:
«Միլանը» մոտ ժամանակներս կարող է պատժվել ֆինանսական ֆեյր-փլեյի խախտումների համար, դրա համար ԶԼՄ-ները սպասում են դարպասապահի վաճառքին: Սակայն Correre della Sera-ն հաղորդում է, որ չկա ոչ մի ակումբ, որը պատրաստ լինի վճարել Դոնարումայի համար 70 մլն եվրո: Ավելի ցածր գնով «Միլանը» պատրաստ չէ բաց թողնել Ջանլուիջի Դոնարումային:
Ըստ Mediaset Premium-ի՝ «Լիվերպուլը» երիտասարդ իտալացու համար առաջարկել է 40 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը