Բաժիններ՝

Աղջիկն անցել է Կիևյան կամրջի արգելապատնեշն ու փորձել ցած նետվել

Մայիսի 27-ին՝ ժամը 20:26-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ երիտասարդ աղջիկը անցել է Երևան քաղաքի Կիևյան կամրջի արգելապատնեշը և փորձում է ինքնասպանություն գործել:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Քաղաքացիները կանխել են 1990թ. ծնված Ա. Բ.-ի ինքնասպանության փորձը, իսկ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս