Բաժիններ՝

«Ես ընտրում եմ Լեոյին: Նա ամենաբազմակողմանի ֆուտբոլիստն է, որ ես տեսել եմ». Յոահիմ Լյով

Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը խոսել է Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Ես ընտրում եմ Լեոյին: Կրիշտիանու Ռոնալդուն հրաշալի է, նա շատ մեծ պրոֆեսիոնալ է, աչքի ընկող հարձակվող՝ արդեն երկար տարիներ: Իսկ Մեսսին ամենաբազմակողմանի ֆուտբոլիստն է, որ ես տեսել եմ:

Նա հրաշալի թիմային ֆուտբոլիստ է: Վերջին 10 տարիներին մեկ մրցաշրջանում նա տալիս է 30-40 գոլային փոխանցում և 50 գնդակ է խփում: Մեսսին կարողանում է անցնել 8-9 մրցակցից, իսկ նրա գոլերն անմոռանալի են»,- նշել է Լյովը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս