![](/banners/BeFunky-design.jpg)
Անգլիայում լաբրադորը բադի 9 ճուտիկ է որդեգրել
![](https://168.am/wp-content/uploads/2018/05/934914.jpg)
Էսեքսում՝ Մաունթֆիչեթ դղյակից ոչ հեռու, լաբրադորը «հոգեհայր»է դարձել բադի լքյալ ճուտիկների համար: Այդ մասին գրել է Daily Mail-ը: Դղյակի աշխատակիցները պատմել են, որ բադի ճուտիկների մայրը, որը վերջերս էր սերունդ ունեցել, կորել է. հնարավոր է, նրան աղվեսն է կերել:
Բայց ճուտիկներն առանց հսկողության չեն մնացել՝ դրանց խնամակալությունն ստանձնել է տասնամյա լաբրադոր Ֆրեդը, որը շատ հոգատար հայր է դարձել: Շունը ճուտիկներին տանում է մեջքին, ինչպես նաեւ դրանց հետ լողում է դղյակի խրամում: «Ֆրեդը շատ հիանալի բնավորություն ունի: Ճուտիկները նրան շատ են սիրում»,- ասել է Մաունթֆիչեթ դղյակի տնօրեն Ջերեմի Գոլդսմիթը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: