Samsung-ը 539 մլն դոլար կվճարի Apple-ին
Կալիֆոռնիայի դատարանը Samsung կորպորացիային պարտավորեցրել է գրեթե 539 միլիոն դոլար վճարել Apple կորպորացիային արտոնագրերի խախտման համար: Այդ մասին հայտնել է Usa Today-ը:
Նշվում է, որ Samsung-ը պետք է 533,3 միլիոն դոլար վճարի արդյունաբերական նմուշի արտոնագրերի խախտման համար, ինչպես նաեւ 5,3 միլիոն դոլար՝ գյուտի արտոնագրերի խախտման համար: Apple կորպորացիան հույս ուներ ստանալու մեկ միլիարդ դոլար, քանի որ, նրա կարծիքով՝ Samsung-ն արտոնագրերի օգտագործմամբ վաստակել է առնվազն մեկ միլիարդ դոլար եւ պետք է վճարի սմարթֆոնների իրացումից ստացած ամբողջ փողը, որոնցում ապօրինաբար օգտագործվել են արտոնագրված տեխնոլոգիաներն ու դիզայներական լուծումները:
Իր հերթին, Samsung-ը թեկուզեւ խոստովանել է մեղքը, բայց պնդել է շատ ավելի փոքր գումարի՝ 28 միլիոն դոլարի վճարումը, քանի որ կորեական արտադրողը համոզված է, թե «փոխառված» բաղադրիչներն ու դիզայնի տարրերն ամբողջ սարքը չեն, այլ սոսկ դրա փոքր մասը: Ընկերությունների միջեւ դատական քննությունը ձգվում է 2011 թվականից, բայց մինչ օրս տարբեր դատարանների կայացրած վճիռները չէին բավարարում կողմերից ոչ մեկին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: