Բաժիններ՝

CNBC ամերիկյան հեռուստաալիքը հայտնել է ռուսական Ս-500-ի հաջող փորձարկումների մասին

Ռուսաստանը հաջողությամբ Ս-500 նորագույն սերնդի հակաօդային պաշտպանության հակամարգի գաղտնի փորձարկումներ է կատարել: Այդ մասին հայտնել է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի հետախուզության զեկույցներին ծանոթ աղբյուրները:

Հեռուստաալիքը նշել է, որ Ս-500-ը կարողացել է թիրախը խոցել շուրջ 481 կիլոմետր հեռավորության վրա, ինչը գրեթե 80 կիլոմետրով ավելի է, քան նախորդ հայտնի թեստերի ժամանակ: «Ռուսաստանը պնդում է, որ ցամաքային բազավորման զենիթահրթիռային համակարգը կարող է կալանել հիպերձայնային հրթիռներ, թռչող ապարատներ եւ անօդաչուներ, ինչպես նաեւ F-22-ի եւ F-35-ի նման մարտական ինքնաթիռներ: Ս-500-ն ընդլայնում է մի քանի թիրախների ճշգրիտ հարվածներ հասցնելու Կրեմլի հնարավորությունները»,- նշել է CNBC-ն:

Բացի դրանից, Ս-500-ը կարող է օբյեկտներ կալանել մերձավոր տիեզերքում (Երկրի մակերեւույթից գրեթե հարյուր կիլոմետր հեռավորությամբ), հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս