Բաժիններ՝

Կարո Եղնուկյանը գրավի դիմաց ազատ արձակվեց

«Սասնա ծռեր-3»-ի գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանը գրավի դիմաց ազատ արձակվեց:

Րոպեներ առաջ նախագահող դատավոր մերժեց Կարո Եղնուկյանի պաշտպանի Տիգրան Հայրապետյանի միջնորդությունը՝ կալանավորումը վերացնելու կամ այլ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, սակայն միաժամանակ դատարանը՝ նախագահությամբ Արտուշ Գաբրիելյանի, թույլատրելի ճանաչեց գրավի կիրառում և գրավի չափ սահմանեց 10 մլն դրամը:

Գումարը վճարելուց հետո Կարո Եղնուկյանն անմիջապես ազատ կարձակվի:

Մեղադրանքը պաշտպանող դատախազն առարկել էր խափանման միջոցը վերացնելու դեմ, սակայն գտել, որ կարող է քննարկվել Եղնուկյանին գրավի դիմաց ազատ արձակելու հարցը։

Ըստ մեղադրողի՝ խափանման միջոցը վերացնելու դեպքում հնարավոր չի լինի ապահովել Եղնուկյանի պատշաճ վարքագիծը, ինչին ի պատասխան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ մեկ տարի 10ամիս գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու իրենց պահանջը չի ընդունվել, թեեւ առաջարկվել էր անգամ աննախադեպ գումար չափ՝ 1մլն դոլարի գույք։ Ուստի եթե դատարանը որոշի գրավ կիրառել, ապա իրենք կբողոքարկեն։

Աղբյուր` Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031