Հայ մարզիկները ուշու-քունգ ֆուի Եվրոպայի առաջնությունում նվաճել են 11 մեդալ
Մոսկվայում կայացած ուշու-քունգ ֆուի Եվրոպայի 17-րդ առաջնությունում հայ մարզիկները նվաճել են 11 մեդալ՝ 1 ոսկե, 7 արծաթե և 3 բրոնզե:
Ուշուի ՀՀ հավաքականի անդամ Տանյա Հովհաննիսյանը թայձիցուան 32 համալիր մրցաձևում նվաճել է ոսկե, իսկ թայձիցուան 32 համալիր նեղ թրով վարժությունում՝ արծաթե մեդալ:
Հավաքականի մյուս անդամներ՝ 48 կգ քաշային Արսեն Բաղրամյանը, 52 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը, 56 կգ քաշային Գուրգեն Ծատուրյանը, 60 կգ քաշային Վաչագան Սողոյանը, 65 կգ քաշային Վարդան Աբրահամյանը և 52 կգ քաշային Սարգիս Սարգսյանը սանդա մրցաձևում դարձել են առաջնության արծաթե մեդալակիրներ: Բրոնզե մեդալների են արժանացել 56 կգ քաշային Հայկ Գասպարյանը, 60 կգ քաշային Տարոն Այվազյանը և 85 կգ քաշային Դավիդ Կասումյանը: