Բաղդադում առնվազն յոթ մարդ է զոհվել ահաբեկչության հետևանքով
Առնվազն յոթ մարդ է զոհվել Բաղդադի զբոսայգում իրականացված ահաբեկչական գործողության հետեւանքով, տուժել է եւս 16 հոգի: Այդ մասին հայտնել է Associated Press լրատվական գործակալությունը:
Պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտը: Նշվում է, որ ոստիկանության աշխատակիցները նրան կանգնեցրել են զբոսայգու մուտքի մոտ, սակայն նա հասցրել է ակտիվացնել ռումբը: Եթե նրան հաջողվեր անցնել զբոսայգու խորքը, զոհերը կարող էին անհամեմատ ավելի շատ լինել:
Առայժմ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: