Հայկական կողմի համար կարևոր սկզբունք է ԼՂ հակամարտության բանակցային խաղաղ գործընթացի ապահովումը. ԱԳ նախարար

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Հայաստանի համար ամենակարևոր սկզբունքը բանակցությունների միջոցով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ գործընթացի ապահովումն է: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանի հարցին: «Մենք առավել ուշադրություն ենք դարձնում մթնոլորտի պահպանմանը այն առումով, որ մենք չունենանք զարգացումներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ բանակցությունների վրա, որոնք կհանգեցնեն էսկալացիաների»,- ասաց նա:

Նախարարն ընդգծեց, որ սպասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ երկխոսությանը՝ հավելելով, որ արդեն հասցրել է հեռախոսազրույց ունենալ համանախագահների հետ, ովքեր մանրամասներ են ներկայացնել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ արդեն կայացած հանդիպումից: «Մեզ համար շատ կարևոր է դինամիկան պահպանելը, որովհետև դրա հիմքում ընկած է գործընթացը բացառապես բանակցությունների միջոցով շարունակելը: Մենք մոտ ժամանակներս գործընթացը վերականգնելու հնարավորություն կունենանք: Հունիսին մենք կվերականգնենք գործընթացը համանախագահների հետ հանդիպմամբ»,- ասաց Մնացականյանը:

Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ Նախիջևանի հատվածում սահմանագիծ այցելելու մասին հարցին՝ նախարարն ընդգծեց, որ այդ այցի նպատակն էր ազդակ փոխանցել, որ հայկական կողմն ուշադիր է և շատ մեծ կարևորություն է տալիս բանակցային գործընթացի վրա բացասական ազդեցություն ունեցող բոլոր հնարավոր զարգացումները բացառելուն:

Տեսանյութեր

Լրահոս