«Ռուսաստանը կշարունակի ակտիվ դերակատարությունը ԼՂ խնդրի կարգավորման գործում». Զախարովա
Ռուսաստանը մշտապես ակտիվ դերակատարություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում և առաջիկայում էլ շարունակելու է նույն գործելաոճը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:
Նա ընդգծել է, որ ցանկություն կա հասնելու հակամարտության կարգավորմանն այն միջոցներով, որոնք ընդունված են ու փորձված իրենց արդյունավետությամբ:
«Մենք ակտիվ դերակատարություն ունեցել ենք և շարունակելու ենք ունենալ՝ բոլոր կողմերի հետ սերտ շփման մեջ լինելով»,- հայտարարել է Զախարովան: