«Սխալ է ցանկացած ներքաղաքական պայքար նույնականացնել արցախյան կամ Սարդարապատի պայքարի հետ». Էդուարդ Շարմազանովը՝ Հայկ Կոնջորյանին

«Սա իմ առաջին ելույթն է ՀՀ Ազգային ժողովի դահլիճից, և թույլ տվեք՝ այս կիսադատարկ դահլիճից դիմել ՀՀ քաղաքացիներին»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ քաղաքացուն, ոչ թե՝ ժողովրդին. «Որովհետև քաղաքացին է, որ վերջին ժամանակներում Հայաստանը վերադարձրեց իրապես ՀՀ քաղաքացուն: Մենք պատմական սերունդ ենք, որովհետև վերջին 900 տարիների ընթացքում մենք քաղաքացիների առաջին սերունդն ենք, որը ապրում և գործում է անկախ պետականության մեջ, որ նստում ենք այս պառլամենտի դահլիճում և կարողանում ենք մեր երկրի ճակատագիրը մեր ձեռքերով կառուցել: Նոր Հայաստանը պետք է դառնա մի շարք հին ճշմարտությունների մերժան ճանապարհով կառուցվող Հայաստան»:

Հ. Կոնջորյանի ելույթից հետո ԱԺ փոխխոսնակ Է. Շարմազանովն ասաց. «Բարեկամս, պարզապես տեղեկացնեմ, որ ՀՀ քաղաքացիները առնվազն 26 ու կես տարի ապրում են անկախ Հայաստանում: Սխալ է ցանկացած ներքաղաքական պայքար նույնականացնել արցախյան կամ Սարդարապատի պայքարի հետ: Պետք է էլեմենտար ակնածանք և հարգանք ունենալ թե՛ արցախյան շարժման, թե՛ այդ շարժման մասնակիցների նկատմամբ, որոնք մեզ նվիրել են անկախ Հայաստան»:

Տեսանյութեր

Լրահոս