«Շատ գոհ եմ այն աշխատանքից, որ դուք ցուցաբերեցիք ապրիլյան իրադարձությունների ժամանակ». Ալեն Սիմոնյանը՝ ՄԻՊ-ին
Այսօր Ազգային ժողովում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկվում է «2017 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը:
«Շատ գոհ եմ այն աշխատանքից, որ դուք ցուցաբերեցիք ապրիլյան իրադարձությունների ժամանակ: Կոչ եմ անում՝ ապագայում էլ ավելի մեծ օպերատիվություն ցուցաբերեք»,- դիմելով ՄԻՊ-ին՝ ասաց Ա. Սիմոնյանը:
Ա. Թաթոյանն էլ իր հերթին՝ շնորհակալություն հայտնեց Ա. Սիմոնյանին գնահատականի համար: Նա ասաց, որ ապրիլի 13-25-ն ընկած ժամանակահատվածում 459 ահազանգ է ստացվել իրենց թեժ գծին. «Աշխատանքը եղել է, բառի բուն իմաստով՝ շուրջօրյա»: