«Հայաստանում ներդրված 12-ամյա կրթական համակարգը բավականին լավն է». Արայիկ Հարությունյան
Հայաստանում ներդրված 12-ամյա կրթական համակարգը բավականին լավն է, սակայն դրանում պետք է ճիշտ բովանդակություն դնել: Բուհերի որոշ հիմնական առարկաներ կարող են դասավանդվել ավագ դպրոցներում:
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նման կարծիք հայտնեց հանրակրթական դպրոցների տնօրենների հետ հանդիպմանը:
«Ավագ դպրոցի ուսումնառության տարիների կրճատման կամ դրա վերացման մտահոգություն կա իսկապես: Եվ միասին պետք է լուծումներ գտնենք: 12-ամյա կրթական համակարգը լավն է, սակայն անհրաժեշտ է ճիշտ բովանդակություն: Օրինակ՝ բուհերի որոշ առարկաներ կարող են դասավանդվել ավագ դպրոցներում»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ համալսարանների դոմինանտ որոշ ֆակուլտետների առարկաները պարտադիր դասավանդվում են այլ ֆակուլտետներում: Այդպիսի առարկաներից են իրավագիտությունը, բնապահպանությունը: Եվ հենց այդ հիմնական արարածները կարող են դասավանդվել ավագ դպրոցներում:
Հարությունյանը նկատեց նաև, որ միջին մասնագիտական կրթական հաստատությունները լավագույնս չեն կատարում իրենց գործը: Եվ շատերը միջին մասնագիտական կրթություն ստանալու համար գնում են բուհեր: Այս հարցով ևս պետք է զբաղվել:
Նշենք, որ 12-ամյա կրթությունը Հայաստանում ներդրվել է արդեն մի քանի տարի, սակայն այն պարտադիր է համարվում 2017թ. սեպտեմբերից: