Ունայի Էմերին մեկնել է Լոնդոն՝ «Արսենալի» հետ բանակցությունների համար
ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Ունայի Էմերին դիտարկվում է «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնում: Իսպանացի մասնագետը մեկնել է Լոնդոն «զինագործների» հետ բանակցություններ վարելու համար:
Միևնույն ժամանակ, ինչպես թվիթերյան իր էջում գրել է Sky Sports-ի լրագրող Գիլիեմ Բալագեն, Միկել Արտետան շարունակում է մնալ գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածու:
Արսեն Վենգերը հեռացավ «Արսենալից» 22 տարի ակումբում աշխատելուց հետո:
Էմերին գլխավորել է ՊՍԺ-ն 2 տարի: Այս ընթացքում ակումբը հաղթել է Ֆրանսիայի առաջնությունը, երկրի գավաթը, երկու անգամ նվաճել է Ֆրանսիայի սուպերգավաթը և ևս երկու անգամ՝ ֆրանսիական լիգայի գավաթը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը