«Անթալիա-Չելյաբինսկ» չվերթի 11 ուղևորներ հրաժարվել են շարունակել թռիչքը Վոլգոգրադում արտակարգ վայրէջքից հետո
Անթալիայից Չելյաբինսկ մեկնած ինքնաթիռի ավելի քան տասն ուղեւորներ, որը Վոլգոգրադում արտակարգ վայրէջք էր կատարել սալոնի ապահերմետիկացման պատճառով, հրաժարվել են շարունակել թռիչքը պահուստային ինքնաթիռով, մայիսի 21-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Վոլգոգրադի օդանավակայանի մամուլի քարտուղար Դիանա Բակուլինան:
«Այն բանից հետո, երբ ինքնաթիռն արտակարգ վայրէջք կատարեց Վոլգոգրադում, կանչով օպերատիվ կերպով ժամանեցին շտապ բժշկական օգնության չորս բրիգադներ: Բժշկական օգնության է դիմել 11 մարդ՝ զարկերակային ճնշման բարձրացմամբ, գլխացավերով եւ ծեծվածքներով»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Onur Air թուրքական ավիաընկերության Աերոբուսը 321 ուղեւորներով, որն Անթալիայց մեկնել էր Չելյաբինսկ, մայիսի 20-ին ժամը 22:40-ին արտակարգ վայրէջք է կատարել Վոլգոգրադի օդանավակայանում: Պատճառը դարձել է սալոնի ապահերմետիկացումը:
Ուղեւորներին տեղավորել են տերմինալներում, իսկ երեխաներով ուղեւորներին՝ հյուրանոցում: