Բաժիններ՝

«Չես կարող հաղթել, մտի՛ր նրանց շարքերը». Քլինթոնը ռուսական գլխարկ էր բերել ուսանողների հետ հանդիպմանը

ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը Եյլի համալսարանի ուսանողների առջեւ ելույթի ժամանակ ականջակալներով գլխարկ է հանել ու փորձել: Այդ մասին հայտնել է The Hill-ը:

«Ռուսական գլխարկ: Եթե չես կարող նրանց հաղթել, մտի՛ր նրանց շարքերը»,- մեկնաբանել է իր ժեստը Քլինթոնը: Նշվում է, որ նա ճառ է արտասանել համալսարանի ավարտական միջոցառմանը, որի ժամանակ ավանդաբար ընդունված է արտասովոր գլխարկներ ծածկելը:

Ելույթի ընթացքում Քլինթոնը խոստովանել է, որ դեռ վերլուծում է 2016 թվականի նախագահական արշավում իր կրած պարտությունը:

«Ես դեռ ափսոսում եմ այն սխալների համար, որոնք ես թույլ տվեցի: Այնուամենայնիվ, տակավին կարծում եմ, որ այն բանի ըմբռնումը, ինչ տեղի ունեցավ այդ տարօրինակ եւ վայրենի ընտրություններում, կօգնի մեզ ապագայում պաշտպանել մեր ժողովրդավարությունը»,- ասել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

https://www.youtube.com/watch?v=MeN9IxxFW6Q

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս