Բաժիններ՝

Ավտովթար՝ Արշակունյաց պողոտայում. կա տուժած

Մայիսի 20-ին, ժամը 22:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենան Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորության սյանը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս