Բաժիններ՝

Հադրութում կազմակերպվել է «Տատիս սնդուկը» խորագրով ցուցահանդես

Հադրութի շրջվարչակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ շրջկենտրոնում կազմակերպվել է «Տատիս սնդուկը» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Թանգարանների միջազգային օրվան:

Ցուցահանդեսին ներկայացված է ձեռագործ աշխատանքներ, հայկական կարպետներ, ազգային նախշերով գորգեր, ասեղնագործ աշխատանքներ, խեցեղեն և մետաղյա իրեր, հին հրատարակության գրքեր:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանն ասել է, որ ցուցահանդեսին մասնակցում են շրջանի բոլոր համայնքները:

Նա նշել է, որ ցուցահանդեսի նպատակն է գնահատել և վերարժևորել ազգային մշակույթն ու արժեքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս