Պատահար՝ Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին
Մայիսի 18-ին ժամը 14:00-ի սահմաններում Մարտունու շրջանի Գիշի գյուղի բնակիչ՝ 1984թ. ծնված Մ.Գ-ն, վարելով «ՎԱԶ-2109» ավտոմեքենան Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին ձախ շրջադարձ կատարելու ժամանակ բախվել է Մարտունի քաղաքի բնակիչ՝ 1990թ. ծնված Ա.Օ-ի վարած «ՎԱԶ-2107» ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ-2109» ավտոմեքենայի ուղևորուհի՝ 1959թ. ծնված Ռ.Գ-ն և ճամփեզրին կանգնած 1990թ. ծնված Հ. Գ-ն, ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունու շրջբուժմիավորում » ՓԲԸ:
Արցախի ոստիկանություն