Բաժիններ՝

Բացահայտվել է շուրջ 3.600.000 դրամի յուրացման դեպք

Մայիսի 17-ին ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները համագործակցելով ոստիկանության Կապանի բաժնի գործընկերների հետ բացահայտեցին պաշտոնեական դիրքի չարաշահմամբ՝ ընդհանուր շուրջ 3,650,000 դրամի յուրացման դեպք։

Նախնական քննությամբ պարզվել է, որ Կապանի համայնքապետարանի «Կապանի կոմունալ ծառայություն» ոչ առևտրային կազմակերպությունում, անցած տարվա հունվարից, կազմակերպության հաշվեկշռում գրանցված անսարք և չշահագործվող «Գազել» մեքենայի համար դուրս է գրվել վառելիք և պահեստամասեր։ Պետությանը պատճառվել է նյութական վնաս 2․700 լիտր դիզելային վառելիքի և ավտոմասերի ընդհանուր արժեքի՝ շուրջ 1․050,000 հազար դրամի չափով։

Նախնակական քննությամբ պարզվել է նաև, որ աշխատակազմում 2017թ-ի նոյեմբերից գրանցված աշխղեկը, 2016թ-ի հունվարից, 2017թ-ի սեպտեմբերից և այս տարվա փետրվարից գրանցված հավաքարարները իրականում աշխատանքի չեն հաճախում, իսկ նրանց անվամբ մինչ օրս դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր շուրջ 2,550,000 դրամ, նույնպես յուրացվել է։ Դեպքի առիվ նյութեր են նախապատրաստվել։
Քննությունը շարունակվում է։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031