![](/banners/BeFunky-design.jpg)
ԱԱԾ պետը հերքել է ԱՄՆ Դաշնային բյուրոյից Հայաստան քննիչների ժամանելու մասին լուրը
![](https://168.am/wp-content/uploads/2018/05/Aretur-Vanecyan1.jpg)
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը հերքել է տարածված տեղեկությունները, թե ԱՄՆ FBI-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի քննիչները եկել են Հայաստան։
«Հայաստանում ԱՄՆ-ից ժամանած FBI-ի աշխատակիցներ չկան։ Դա սուտ լուր է», – aysor.am-ի փոխանցմամբ՝ այսօր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վանեցյանը։