Բաժիններ՝

350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում. ԱԱԾ պետը սկանդալային բացահայտումներ է խոստացել. aysor.am

Հայաստանում նախկինում կատարված հանցագործությունների գործող կոռուպցիոն շղթաների հայտնաբերման գործողություններ են իրականացնում: aysor.am-ի փոխանցմամբ, այս մասին այսօր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԱԾ նորանշանակ ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Շուտով կբացահայտնվեն խոշոր հարստացած մարդիկ, որոնք գործել են կոռուպցիոն սխեմաներով»,- հայտարարել է նա։

Նաև հավելել է. «Հայաստանում 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում։ Իրանց անձնագրերը վերցրել են ու բիզնես են գրանցել։ Մինչև ամսվա վերջ կունենանք ամբողջական պատկեր»։

ԱԱԾ ղեկավարի խոսքով՝ այդ մարդիկ տեղյակ չեն, որ բիզնես ունեն ու ապրում են ծանր սոցիալական պայմաններում։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031