Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանի տղան առանձնատանը հանդիպել է Սերժ Սարգսյանին, ինքը՝ ոչ

Այսօր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ցույց տվեց կառավարական առանձնատունը, որտեղ հիմա ինքն ապրում է իր ընտանիքի հետ:

Նա ասաց, որ առանձնատան մեջ գտնվող ամեն ինչ պետական գույք է, իրենց ընտանիքի անձնական գույքն այնտեղ չէ: Տեսնելով իր կրտսեր աղջկան՝ Արփիին, Ն. Փաշինյանը կատակեց. «Սա իմ անձնական երեխան է»:

Ն. Փաշինյանը նաև ցույց տվեց իրենց հարևանությամբ գտնվող այն առանձնատները, որտեղ ժամանակին բնակվել են Կարեն Դեմիրճյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, հետագայում նաև՝ Ռոբերտ Քոչարյանը:

Ն. Փաշինյանը հեռվից նաև ցույց տվեց այն տունը, որտեղ ապրում է Սերժ Սարգսյանը: Ն. Փաշինյանն ասաց, որ ինքն այս ընթացքում երբեք չի հանդիպել Ս. Սարգսյանին. «Այն օրն Աշոտը՝ տղաս, անցնելիս տեսել է Սերժ Սարգսյանին»:

Նա ասաց, որ երեկ զբոսնելիս  տարածքում երկու շնագայլ են տեսել. «Ինչը շատ հետաքրքիր էր, տարածքն այնպիսին է, որ վայրի կենդանիներն իրենց նույնպես այնքան լավ են զգում, ինչքան բարձրաստիճան պաշտոնյաները»:

Վարչապետի առանձնատունը:

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Samstag, 19. Mai 2018

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս