Բաժիններ՝

ՊՆ-ում քննարկվել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության օրակարգային հարցեր

Մայիսի 18-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Ինչպես տեղեկացնում է ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունը, ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ:

Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել մաղթանքի համար և նշել, որ Հայաստանը շարունակելու է զարգացնել հարաբերությունները դաշնակիցների հետ և զուգահեռաբար ընդլայնելով գործընկերային համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության օրակարգային հարցերին, տարածաշրջանային անվտանգությանը և վերահաստատել փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:

Հանդիպումից հետո պաշտպանության նախարարը և ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանը մասնակցել են ՊՆ վարչական համալիրում մայիսի 14-ից 18-ը անցկացված Պաշտպանության կառավարման հարցերով միջգերատեսչական դասընթացի մասնակիցների ավարտական հավաստագրերի հանձնման արարողությանը: Նշված միջոցառումն անցկացվել է հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում` ԱՄՆ-ի պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի փորձագետների կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս