Բաժիններ՝

Դավիթ Տոնոյանն ու Զոհրաբ Մնացականյանն այցելել են նախիջևանյան ուղղության սահմանագիծ

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել են Հայաստանի հարավ-արևմտյան սահմանագիծ` նախիջևանյան ուղղությամբ Ադրբեջանի հետ սահման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Տեղում ծանոթանալով օպերատիվ իրավիճակին` երկու նախարարները զորամիավորման հրամանատարության հետ քննարկել են սահմանային ուղղության ծառայության առանձնահատկությունները։ Նախարար Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը հանձնարարեց լինել մշտապես զգոն, չտրվել որևէ սադրանքի, սակայն խստագույնս կանխել հակառակորդի ցանկացած առաջխաղացում»,- գրել է Հովհաննիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս