Բաժիններ՝

Cambridge Analytica-ն սնանկացման դիմում է ներկայացրել. BuzzFeed

Cambridge Analytica ընկերությունը, որը մասնակից է Facebook սոցիալական ցանցում օգտատերերի անձնական տվյալների շուրջը ծագած սկանդալին, սնանկացման դիմում է տվել: Մայիսի 18-ին այս մասին հայտնել է BuzzFeed լրատվական պորտալը:

Պորտալի տվյալներով՝ մայիսի 17-ի երեկոյան Cambridge Analytica-ն, որը պատկանում է Մեծ Բրիտանիայի SCL Elections կոնսուլտացիոն ընկերությանը, Մանհեթենի դատարան դիմում է ներկայացրել ԱՄՆ-ի Օրենսգրքի սնանկացման մասին 7-րդ գլխին համապատասխան: Բացի դրանից, դատարան սնանկացման դիմում է տվել SCL Group գլխամասային ընկերության ԱՄՆ-ի մասնաճյուղը, ընկերություն, որի մեջ է մտնում SCL Elections-ը:

Փաստաթղթերից հայտնի են դառնում ճյուղավորված կազմակերպությունում ֆինանսական հարաբերությունների որոշ մանրամասնություններ: Մասնավորապես, հայտնի է դարձել, որ Cambridge Analytica-ի ակտիվները կազմում են 101-ից մինչեւ 500 հազար դոլար, իսկ պարտքի հանձնառությունները՝ 1 միլիոնից մինչեւ 10 միլիոն դոլար: Ավելի վաղ հաղորդվել է, որ ձեռնարկությունն իր գործունեությունը դադարեցնում է ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես է ԱՄՆ-ում՝ իրենց ծառայությունների պահանջարկի կտրուկ նվազման եւ շահույթի կրճատման պատճառով:

Cambridge Analytica-ի շուրջն սկանդալը բորբոքվեց այն բանից հետո, երբ The New York Times թերթը հայտնեց, որ Facebook-ն այդ վերլուծական ընկերությանն է հանձնել սոցիալական ցանցի մոտ 87 միլիոն օգտատերերի անձնական տվյալները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս