Բաժիններ՝

Էկվադորի նախագահը կրճատել է Ասանժի պահպանությունը Լոնդոնի դեսպանատանը

Էկվադորի նախագահ Լենին Մորենոն կարգադրել է Լոնդոնում հանրապետության դեսպանատանը կրճատել պահպանության այն աշխատակիցների թիվը, որոնք լրացուցիչ նշանակված են WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի անտվանգության ապահովման համար: Այդ մասի հայտնել է Reuters գործակալությունը:

«Նախագահ Մորենոն կրագադրություն է արել՝ Լոնդոնում Էկվադորի դիվանագիտական ներկայացուցչությունում կրճատել պահպանության աշխատակիցների թիվը,- ասված է վարչակազմի հայտարարության մեջ:- Ներկա պահից դեսպանատանը պետք է լինեն Էկվադորյան դիվանագիտական ներկայացուցչությունների համար սովորական թվով աշխատակիցներ»:

Ավելի վաղ Էկվադորի արտաքին գործերի նախարար Մարիա Ֆեռնանդա Էսպինոսան հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Մեծ Բրիտանիայի հետ երկխոսություն սկսել Ջուլիան Ասանժի ճակատագրի վերաբերյալ, որը թաքնվում է Լոնդոնում երկրի դեսպանատանը:

«Մենք արդեն բազմիցս ասել ենք, որ կցանկանայինք լուծում գտնել Ասանժի համար՝ նրա դժվարին վիճակը կարգավորելու նպատակով: Անշուշտ, հիմնական գործոնը մարդու, այսինքն՝ Ասանժի իրավունքների պաշտպանությունն է»,- ասել է նա:

Ավելի վաղ զանգվածային լրատվամիջոցները հայտնել են, որ Էկվադորի կառավարությունը շուրջ հինգ միլիոն դոլար է ծախսել Ասանժի անվտանգության ապահովման համար: Ասանժը 2012 թվականից գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը:

Այն ժամանակ նա դիմել էր Էկվադորի իշխանություններին՝ քաղաքական ապաստանի խնդրանքով՝ WikiLeaks-ում իր գործունեության կապակցությամբ Շվեդիայի իշխանությունների կողմից ԱՄՆ արտահանձնման երկյուղների պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս