Որքա՞ն կդիմանան «Ծռերի» աջակիցները. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Սասնա ծռերի» աջակիցները երկու օր շարունակ փակ էին պահում Արշակունյաց պողոտան։ Իսկ ոստիկանությունը դեռեւս հեղափոխական օրերի իներցիայով ձեռնպահ էր մնում պողոտան ցուցարարներից ազատելու եւ երթեւեկությունը վերականգնելու միջոցառումներից։
Պողոտան փակող անձինք պահանջում են անհապաղ բաց թողնել քաղբանտարկյալներին։ Նրանք նախօրեին փակել էին նաեւ Շենգավիթի դատարանի ելումուտը, ինչի պատճառով ամբաստանյալները գիշերը մնացել էին դատարանի շենքում։
Միայն Նիկոլ Փաշինյանի կոչից հետո, երբ առաջարկվեց դադարեցնել բողոքի ինքնաբուխ ակցիաները, ցուցարարները բացեցին ճանապարհը եւ համաձայնեցին սպասել իրավական լուծումներին»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: