Բաժիններ՝

Ավստրալիայում ստեղծել են աշխարհում ամենամեծ 3D-տպիչը

Ավստրալացի ինժեներները ոչ այնքան հեռու ապագայում կսկսեն ինքնաթիռների թեւեր ու ֆյուզելաժներ եւ սուզանավերի կորպուսներ «տպել»: Այս կանխատեսմամբ հադնես է եկել Titomic ընկերության ղեկավար Ջեֆ Լանգը՝ ընկերության կողմից ստեղծված աշխարհում ամենամեծ 3D-տպիչի շնորհանդեսում, որը կայացել է Մելբուռնում:

Այդ վիթխարի տպող սարքը, որը տեղակայված է քաղաքի արդյունաբերական գոտու գործարանային մասնաշենքերից մեկում, ունի 40 մետր երկարությամբ եւ 20 մետր բարձրությամբ շրջանակի ձեւ եւ արդեն այժմ կարող է արտադրել 9 x 3 x 1,5 մետր չափերով դետալներ: Լանգը ճշտել է, որ ավստրալական տպիչը ոչ միայն պատրաստված է նորովի, այլեւ շատ ավելի հզոր է այժմ օգտագործվող համանման 3D-հաստոցներից:

«Դրա աշխատանքի արագությունը կազմում է ժամում 45 կիլոգրամ, մնչդեռ գոյություն ունեցող մյուս մեքենաները կարող են «տպել» օրական մոտավորապես 1 կիլոգրամ»,- նշել է նա: «Մենք պլանավորում ենք շարունակել կատարելագործել այդ տեխնոլոգիան, ամենից առաջ դիզայնի տեսակետից, որպեսզի սովորենք ավելի խոշոր եւ բարդ դետալներ արտադրել, մենք նաեւ ցանկանում ենք այն վաճառել այլ երկրների»,- հայտնել է Titomic-ի ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս