Բաժիններ՝

Էմերին կարող է գլխավորել «Վեսթ Հեմը»

«Վեսթ Հեմի» նոր գլխավոր մարզիչ կարող է դառնալ ՊՍԺ-ից հեռացած Ունայի Էմերին: Ինչպես հաղորդում է Goal.com-ը, 47-ամյա իսպանացին Դեյվիդ Մոյեսի հեռանալուց հետո հանդիսանում է թափուր պաշտոնի գլխավոր թեկնածուն:

Լոնդոնցիները մտադիր են 10 օրվա ընթացքում նշանակել նոր մարզչին, իսկ Էմերին հաջորդ շաբաթ պատրաստվում է բանակցություններ վարել ակումբի ղեկավարության հետ:

«Վեսթ Հեմի» գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկվում էին նաև Պաուլու Ֆոնեսկան և Ռաֆայել Բենիտեսը: Սակայն պորտուգալացին որոշել է երկու տարով երկարաձգել պայմանագիրը «Շախտյորի» հետ, իսկ իսպանացին պահանջում է տարեկան 10 մլն ֆունտ աշխատավարձ, և նրա պայմանագրում նախատեսված է հրաժարագին՝ 6 մլն եվրոյի չափով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս