Բաժիններ՝

Արամ Ա-ն հաջողություն է մաղթել Փաշինյանին ի նպաստ Հայաստանի ծաղկման

Կիլիկիո Ամենայն հայոց կաթողիկոս Արամ Առաջինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Արամ Ա-ն շնորհավորել է Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ողջունել է նոր ձևավորված կառավարությանը և վարչապետին հաջողություն մաղթել` ի նպաստ Հայաստանի առավել ծաղկման և հզորացման:

Հայաստանի խորհրդարանը մայիսի 8-ին կայացած հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանին ընտրեց ՀՀ վարչապետի պաշտոնում: Վարչապետի պաշտոնում Փաշինյանի թեկնածության օգտին կողմ քվեարկեց 59, դեմ` 42 պատգամավոր: Նիկոլ Փաշինյանն օրենքով սահմանված կարգով արդեն ձևավորել է նոր կառավարությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս