Բակո Սահակյանը կարևորել է HALO Trust-ի գործունեությունը երկրում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 16-ին ընդունել է HALO Trust կազմակերպության գլխավոր տնօրեն Ջեյմս Կովանին:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել տարիներ շարունակ HALO Trust կազմակերպության կողմից իրականացվող գործունեությունը՝ այն կարեւոր համարելով մեր ժողովրդի համար:
Հանդիպմանը մասնակցում էին արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք: