Ադրբեջանն ու Բելառուսը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված հարցեր
Ադրբեջան է այցելել Բելառուսի ռազմաարդյունաբերական պետական հանձնաժողովի նախագահ Օլեգ Դվիգալևի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում է ադրբեջանական minval.az-ը:
Բելառուսական պատվիրակությունը մայիսի 16-ին հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:
Հանդիպմանը քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համատեղ գործունեության վերաբերյալ մի շարք հարցեր: