ԵԽ-ն Եվրամիության ղեկավարությանը Ադրբեջանի հետ կնքվելիք համաձայնագրի վերաբերյալ առաջարկություններ է ուղարկել
Եվրախորհրդարանի պատգամավորները մայիսի 15-ին Եվրամիության ղեկավարությանը առաջարկներ են ուղարկել Ադրբեջանի և ԵՄ միջև կնքվելիք համաձայնագրի վերաբերյալ: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Առաջարկություններում հատկապես շեշտը դրված է այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը պարտավոր է հարգել մարդու հիմարար ազատություններն ու իրավունքները:
Համաձայնագիրը պետք է նպաստի կոռուպցիայի, փողերի լվացման, հարկերից խուսափելու և հիմարար ազատությունների համար պայքարի առաջընթացին:
Առաջարկություններն ընդունվել են Եվրախարհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից: